Երբ Հայաստանի համար հնարավոր կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը․ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|
16:11 - 23 ապրիլի, 2021

Երբ Հայաստանի համար հնարավոր կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը․ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

tert.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա: Այցի նախօրեին նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչ պայմաններում է հնարավոր խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:

Անդրադառնալով այն հարցին, թե տեսանելի ապագայում Հայաստանը կարո՞ղ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դա անել, անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է.

Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստանալու օբյեկտիվ փաստը, այլև ամեն կերպ փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը: Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ռազմավարների պուրակը», զառանցական հայտարարություններ է անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն առաջին Ղարաբաղյան պատերազմի զինվորների գերեզմանները, այլ նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին:

Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ձեռնարկի բանական քայլեր և պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել