Վաղը՝ 9։00-11։00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի՝ պայմանավորված պաշտոնական և օտարերկրյա պատվիրակությունների այցելություններով
15:36 - 23 ապրիլի, 2021

Վաղը՝ 9։00-11։00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի՝ պայմանավորված պաշտոնական և օտարերկրյա պատվիրակությունների այցելություններով

Ապրիլի 23-ին, ժամը 23:00-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչում Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովը։
 
Ապրիլի 24-ին, ժամը 9։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի՝ պայմանավորված պաշտոնական և օտարերկրյա պատվիրակությունների այցելություններով։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված Հիշատակի և եռերգության միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին ժամը 23։00-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կկատարեն Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»:

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, ժամը 24:00-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Վ. Մոցարտի «Ռեքվիեմը»:

Ապրիլի 24-ին, ժամը 19:15-ին Կ. Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում, ի հիշատակ հայոց ցեղասպանության նահատակների, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո տեղի կունենա համերգ: Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային և Երևանի պետական կամերային երգչախմբերը։

Հարգելի հայրենակիցներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին և արարողություններին մասնակցելիս անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները` կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել