ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել. նրանք պետք է լքեն երկիրը մինչ մայիսի 16-ը |tert.am|
15:27 - 23 ապրիլի, 2021

ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել. նրանք պետք է լքեն երկիրը մինչ մայիսի 16-ը |tert.am|

tert.am: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել, նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև  մայիսի 15-ի օրվա ավարտը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով գերատեսչության կողմից հրապարակված հայտարարությանը:

Ապրիլի 23-ին Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել անհեթեթ պատրվակով Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի 3 աշխատակցի «անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու» վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել