ԲԴԽ-ում արձակուրդում է գտնվում 21 դատավոր, ինքնամեկուսացման պայմաններում՝ 7 դատավոր. ԲԴԽ
09:44 - 23 ապրիլի, 2021

ԲԴԽ-ում արձակուրդում է գտնվում 21 դատավոր, ինքնամեկուսացման պայմաններում՝ 7 դատավոր. ԲԴԽ

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, երեկ, իր աղբյուրներին հղում անելով, տեղեկատվություն էր հրապարակել, թե դատավորները համատարած արձակուրդի դիմումներ են գրում, և կովիդով վարակվելու դեպքեր կան, եզրակացրել, թե իբր պատճառը ներքաղաքական լարված իրավիճակն է, ու էլի ըստ իր տեղեկությունների՝ իրականության հետ աղերս չունեցող մի շարք պատճառներ նշել:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նշելով, որ ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ թեև ներկայացրել են այս պահի դրությամբ արձակուրդում և կովիդով պայմանավորված ինքնամեկուսացման մեջ գտնվող դատավորների քանակական տվյալները, սակայն հարկ են համարում նաև հրապարակել դրանք՝ հանրությանը պաշտոնապես ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը:

Ըստ ԲԴԽ-ի, 22.04.2021 թ. դրությամբ արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19 թեստի դրական արդյունքով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ արձակուրդում կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող դատավորների քանակը էական տարբերություն չի կրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել