«Ազատություն Նավալնուն» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով
 |armtimes.com|
22:40 - 22 ապրիլի, 2021

«Ազատություն Նավալնուն» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով |armtimes.com|

armtimes.com: Ավելի քան 1780 մարդ է ձերբակալվել ռուսաստանցի ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ազատությունը պահանջող ակցիայի ժամանակ: Չարտոնված ցույցերն անցկացվել են Ռուսաստանի տասնյակ քաղաքներում: Ներքին գործերի նախարարության տվյալով, Մոսկվայի ցույցին մասնակցել է 6 հազար, ընդդիմության տվյալով՝ 25 հազար մարդ։ Այդ մասին հայտնում է Euronews-ը:

Մինչև բողոքի ակցիայի սկսվելը, ձերբակալվել էին Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլը և Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Ավելի շատ ձերբակալություններ եղել են Սանկտ-Պետերբուրգում՝ 797 ակտիվիստ, ցույցին մասնակցել է մոտ 5 հազար մարդ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել