Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք
 |armtimes.com|
20:45 - 22 ապրիլի, 2021

Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազության մոտ իրավիճակը լարվել է. այնտեղ ակցիա անցկացնող անձանց եւ ոստիկանների միջեւ հրմշտոց է սկսվել: Իրավիճակը լարվեց այն պատճառով, որ ակցիայի մասնակիցները փորձեցին մուտք գործել դատախազության շենք՝ միաժամանակ ձվեր եւ այլ առարկաներ նետելով տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:

Մեղրիի քաղաքապետի ձերբակալման որոշման մասին տեղեկանալուց հետո ընդդիմադիր ուժերը, ի պաշտպանություն սյունեցիների, ժամը 18:30 Արամ Մանուկյանի արձանի հարակից տարածքում ակցիա իրականացրեցին:

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, ով ակցիայի կազմակերպիչներից մեկն էր, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանրահավաքի նպատակը սյունեցիների կողքին լինելն է.

«Մենք կշարժվենք նաեւ դատախազություն, որտեղ հստակ պահանջներ կհնչեցնենք: Այսօր քննչականում տեղի ունեցած այդ խայտառակությունը պետք է ստանա արժանի պատասխան»,-հայտարարեց Սաղաթելյանը: Այնուհետև ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ պահանջեցին հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել