Քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը սոցիալական և իրավական բնույթի է և դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից․ ՀՀ ՊՆ
19:17 - 22 ապրիլի, 2021

Քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը սոցիալական և իրավական բնույթի է և դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետում փակցված են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց հեռախոսահամարները։ Նախարարությունից հայտնում են, որ ակտիվ գործում են նաև ՊՆ «Թեժ գիծ» և ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծ» ծառայությունների հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստը:

«ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում պարբերաբար կազմակերպվում է գերեվարված կամ անհետ կորած համարվողների հարազատների ընդունելություն: Պաշտպանության նախարարությունը սրտացավ և հետևողական է բարձրացված խնդիրներին լուծում տալու հարցում։ Սակայն պետք է արձանագրել, որ քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը սոցիալական և իրավական բնույթ է կրում և դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից: Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել հասցեական և դիմել պաշտպանության նախարարություն` գերատեսչության լիազորությունների տիրույթում գտնվող հարցերով»,-ասվում է ՊՆ տարածած հայտարարության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել