Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» |tert.am|
17:56 - 22 ապրիլի, 2021

Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» |tert.am|

tert.am: Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին առաջիկա Defender Europe 2021 զորավարժությունների տարածքում: Այս  մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք ուշադիր հետևում ենք դաշինքի զորքերի տեղափոխմանը Defender Europe - 2021 առաջիկա զորավարժությունների տարածք: Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում ստեղծվել են համակարգող կենտրոններ՝ ՆԱՏՕ-ի զորքերի և բեռների դիմավորումն ապահովելու համար»,-ասել է Շոյգուն Ղրիմում հինգշաբթի անակնկալ ստուգումների ընթացքում Հարավային ռազմական օկրուգի և օդային ուժերի գործողությունների արդյունքների  վերաբերյալ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով՝ «դաշինքի հիմնական կոալիցիոն խմբավորումներից մեկը տեղակայված է Սև ծովի տարածաշրջանում»: «Ներկայումս Հունաստանի նավահանգիստներ էբերվում զենք, ռազմական և հատուկ տեխնիկա» - ասել է Շոյգուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել