Պաշտպանները միջնորդեցին կալանքից ազատել Նարեկ Սարգսյանին․ որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան |azatutyun.am|
16:19 - 22 ապրիլի, 2021

Պաշտպանները միջնորդեցին կալանքից ազատել Նարեկ Սարգսյանին․ որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան |azatutyun.am|

azatutyun.am: Շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավարությունը։

Հիշեցնենք, Վճռաբեկ դատարանը մարտի 12-ին բեկանել է պատերազմի օրերին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, որով Սարգսյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել և Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվեց։

Այսօր դատական նիստի ժամանկ նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը կրկին պնդեց՝ իր պաշտպանյալին կալանավորելու անհրաժեշտություն ի սկզբանե չի եղել։ Փաստաբանի խոսքով՝ Նարեկ Սարգսյանը Վերաքննիչ դատարանի որոշումից հետո շուրջ 5 ամիս գտնվել է ազատության մեջ ու որևէ անօրինական արարք չի գործել, բոլոր դատական նիստերին ներկայացել է, ուստի, ըստ Կարեն Մեժլումյանի, Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և օրինական էր։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր, 18։00-ին։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ պահելու և հետագայում այլ վայր փոխադրելու համար։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Սարգսյանին կալանքից ազատելիս Վերաքննիչը պատշաճ չի գնահատել, որ նա տևական ժամանակ հետախուզման մեջ է գտնվել և «գործուն ջանքեր է գործադրել քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ուղղությամբ»։

Նարեկ Սարգսյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն արագացված կարգով անցկացնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել