Աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսը էլ երբեք չփակվի. էկոնոմիկայի նախարար |1lurer.am|
14:24 - 22 ապրիլի, 2021

Աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսը էլ երբեք չփակվի. էկոնոմիկայի նախարար |1lurer.am|

1lurer.am:  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է գնաճին: Նրա խոսքով՝ աշխարհում սննդամթերքի գներն են աճել: «Սա ոչ թե հայկական խնդիր է, այլ՝ միջազգային: Ինչպես նաև կտրուկ աճել են Չինաստանից աշխարհի տարբեր երկրներ տրանսպորտային ծախսերը: Գնաճն անխուսափելի է, և կա համարյա բոլոր երկրներում»,- նշեց Քերոբյանը:

Բացի դրանից՝ ըստ նախարարի, գնաճին հանգեցնում է նաև Լարսի փակ լինելը: «Մենք հիմա աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսը էլ երբեք չփակվի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նկատի չունի Ադրբեջանը, ստեղծում են ուրիշ այլընտրանք:

«Մենք չենք դիտարկում ապաշրջափակման պրոյեկտը: Անկախ դրանից՝ մենք ստեղծում ենք միջավայր, ապահովում ենք մեր ապրանքների անարգել վաճառքը ռուսական շուկաներ»,- մանրամասնեց Քերոբյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել