Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդն է հատկացվել «Հայաստան» հիմնադրամի կողմից, շեշտում է վարչապետը |azatutyun.am|
13:56 - 22 ապրիլի, 2021

Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդն է հատկացվել «Հայաստան» հիմնադրամի կողմից, շեշտում է վարչապետը |azatutyun.am|

azatutyun.am: Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամը հատկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ 2020 թվականի պյուջեի հետ կապված կար և գուցե հիմա էլ կա մի շատ մեծ և կարևոր շահարկում, խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է:

«Մարտի 15-ին տեղի ունեցած հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նիստում ներկայացրել եմ ծախսերի բացվածքը, որի արդյունքում հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել: Սա արձանագրված փաստ է», - շեշտեց վարչապետը։

Նրա խոսքով՝ 1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը հիմնադրամի խողովակով հանգանակվել է 247 միլիոն դոլար, իսկ միայն 44-օրյա պատերազմի ընթացում 212 միլիոն դոլար։

«Այսինքն՝ 28 տարվա ընթացքում հանգանակվել է 247 միլիոն դոլար Հայաստանում և Արցախում ծրագրեր իրականացնելու համար։ 44-օրյա պատերազմի ընթացքում հանգանակվել է 212 միլիոն դոլար, այսինքն՝ 44 օրում հանգանակվել է 28 տարվա ընթացքում հանգանակվածի ավելի քան 70 տոկոսի չափ գումար», - ասաց Փաշինյանը՝ եզրափակելով․ - «Ռազմական դրության հետ կապված ծախսերը պետք է քննարկվի դռնփակ ռեժիմով և պետք է տող առ տող ներկայացվի էն, ինչ-որ հրապարակային չենք կարող ասել, տող առ տող պետք է ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ այս թեման անշրջելիորեն ու վերջնականապես փակվի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել