Ռուսաստանի հետ հարաբերությունների քայքայման բազմակողմանի գործընթացը նախաձեռնում է հենց ԵՄ-ն․ Մարիա Զախարովա
13:16 - 22 ապրիլի, 2021

Ռուսաստանի հետ հարաբերությունների քայքայման բազմակողմանի գործընթացը նախաձեռնում է հենց ԵՄ-ն․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի հետ հարաբերությունների քայքայման բազմակողմանի գործընթացը նախաձեռնում է հենց ինքը ԵՄ-ն։ Այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զահարովան։ 

«Կուզենայի նշել, որ հարաբերությունների քայքայումը մեր կողմից չի տեղի ունենում։ Ինչպես մենք շատ լավ տեսնում ենք Չեխիայի ու Լեհաստանի, ինչպես նաև կոլեկտիվ Բրյուսելի օրինակներով, այս քայքայումը տեղի է ունենում իրենց կողմից»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ ԵՄ-ն շարունակում է անհիմն մեղադրանքները Ռուսաստանի հասցեին։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել