Առավոտյան տեղի ունեցած պայթյունը «Ջերմուկ գրուպ»-ի տարածքում է եղել, պայթել է ամբարձիչի բալոնը
11:01 - 22 ապրիլի, 2021

Առավոտյան տեղի ունեցած պայթյունը «Ջերմուկ գրուպ»-ի տարածքում է եղել, պայթել է ամբարձիչի բալոնը

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Արշակունյաց պողոտայում ավտոմեքենայի պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով կար 2 զոհ, 1 վիրավոր:

ՀՀ ԱԻՆ-ից նոր մանրամասներ են հայտնել՝ նշելով, որ պարզվել է՝  Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում է տեղի ունեցել պայթյունը, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել