Կառավարությունը 500 մլն դրամ կհատկացնի ՊՆ-ին՝ ռազմական կարիքների բավարարման համար
 |armtimes.com|
20:55 - 21 ապրիլի, 2021

Կառավարությունը 500 մլն դրամ կհատկացնի ՊՆ-ին՝ ռազմական կարիքների բավարարման համար |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունը 500 մլն դրամ կհատկացնի Պաշտպանության նախարարությանը: Հարցը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության գծով անհրաժեշտություն է առաջացել 2021թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման ուղղել 500 մլն դրամ:

Գումարը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից՝ ՊՆ կողմից իրականացվող «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «11001. Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում ընթացիկ գործունեության գծով առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել