Ուկրաինան մտադիր է ԱՊՀ-ի եւս մեկ համաձայնագրից դուրս գալ |armenpress.am|
16:13 - 21 ապրիլի, 2021

Ուկրաինան մտադիր է ԱՊՀ-ի եւս մեկ համաձայնագրից դուրս գալ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախարարների կաբինետն ապրիլի 21-ին կայացած նիստում հավանություն Է տվել ԱՊՀ-ի՝ Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստի ստեղծման վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրինագծին. նիստի հեռարձակումն իրականացվել Է YouTube-ում կառավարության ալիքով:

Ըստ համաձայնագրի, 1996 թվականին կողմերը պարտավորվել Էին ԱՊՀ-ում Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստ ստեղծել՝ փայատիրական մասնակցության միջոցով: Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո այդ համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ օրենքի նախագիծը կներկայացվի Գերագույն ռադայի քննարկմանը:

Օրինագծին կից բացատրական գրության մեջ ասվում Է, որ այդ միջպետական պահուստը գտնվում Է ՌԴ-ում, իսկ գրանցամատյանում ընդգրկված պատրաստուկների անվանացուցակը հիմնականում կողմնորոշված Է այն հիվանդությունների համար, որոնք պատահում են Ռուսաստանի տարածքում: Նաեւ հաղորդվում Է, որ պահուստի պատրաստուկները չեն բավարարում արդի պահանջներին:

Դրա հետ մեկտեղ Ուկրաինան վերջին 10 տարում չի օգտագործել այդ պահուստից կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկները եւ մյուս միջոցները: Ուստի Ուկրաինայի հետագա մասնակցությունը համաձայնագրին նպատակահարմար չԷ: Ավելի վաղ Ուկրաինան միակողմանի կարգով դադարեցրել Էր իր գործողությունը Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի ու պայմանագրերի: 2019 թվականի ապրիլի 1-ից իր գործողությունը դադարեցրել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության շուրջ պայմանագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել