Վրաստանի ձերբակալված ընդդիմադիր գործիչներն ազատ կարձակվեն |aliq.ge|
14:29 - 21 ապրիլի, 2021

Վրաստանի ձերբակալված ընդդիմադիր գործիչներն ազատ կարձակվեն |aliq.ge|

aliq.ge: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Վրաստանի իշխանության և ընդդիմության մեծ մասի միջև համաձայնությունից հետո հաջորդ շաբաթ կալանքից ազատ կարձակվեն Գիորգի Ռուռուան և Նիկա Մելիան: 

Ըստ համաձայնագրի՝ ապրիլի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում կշնորհի Գիորգի Ռուռուային:

Ինչ վերաբերում է ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիային, կալանքից ազատ արձակվելու համար կողմերը նրան առաջարկում են վճարել գրավը, որը կհատկացնի Եվրամիությունը: Եթե Մելիան չհամաձայնվի գրավի դիմաց ազատ արձակվելուն, ապա ապրիլի 27-ին խորհրդարանում քննարկման կդրվի համաներման նախագիծ, որի ընդունման դեպքում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով բոլոր մեղադրյալներին, այդ թվում Մելիային համաներում կշնորհվի:

Հիշեցնենք, ապրիլի 19-ին Վրաստանի իշխանությունն ու ընդդիմության մեծ մասը համաձայնության հասան: Համաձայնագիրը չեն ստրոագրել 3 ընդդիմադիր կուսակցություն՝ «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և «Լեյբորիստական» կուսակցությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել