Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում կատարվածի առնչությամբ քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել |armtimes.com|
13:53 - 21 ապրիլի, 2021

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում կատարվածի առնչությամբ քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: 

Այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

Հիշեցնենք, որ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել