ԱՄՆ-ը մտադիր չԷ դիտորդի դերին վերադառնալ Սիրիային նվիրված Աստանայի ձեւաչափով հանիդիպումներում |armenpress.am|
13:11 - 21 ապրիլի, 2021

ԱՄՆ-ը մտադիր չԷ դիտորդի դերին վերադառնալ Սիրիային նվիրված Աստանայի ձեւաչափով հանիդիպումներում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում որպես դիտորդ մասնակցել Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Մոզերը:

«Մենք կարծում ենք, որ Սիրիայի հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնեւի գործընացն ամենահարմար տարբերակն Է: Այդ պատճառով մենք այժմ չենք ցանկանում դիտորդ լինել մյուս գործընթացում»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ը պլանավորում Է արդյոք որպես դիտորդ վերադառնալ Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Սպասվում Է, որ Աստանայի ձեւաչափով հերթական կոնսուլտացիաները Նուր Սուլթանում կկայանան ընթացիկ տարվա կեսերին:

Այդ ձեւաչափով 15-րդ միջազգային հանդիպումը տեղի Է ունեցել փետրվարի 16 – 17-ը Սոչիում: Հանդիպման արդյունքներով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը) համատեղ հայտարարության մեջ հավաստել են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաստատուն կողմնակցությունը եւ համաձայնության են եկել միասին շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ Արաբական Հանրապետության տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել