Զելենսկին ստորագրել է օրենքը, որը թույլ կտա բոլոր տեսակի զորամիավորումների համալրումը իրականացնել արագացված կերպով
12:24 - 21 ապրիլի, 2021

Զելենսկին ստորագրել է օրենքը, որը թույլ կտա բոլոր տեսակի զորամիավորումների համալրումը իրականացնել արագացված կերպով

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ռազմական պարտականությունների կատարման բարելավմանը վերաբերող որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ մտցնելու մասին օրենքը, որը Գերագույն Ռադան ընդունել էր 2021թ․ մարտի 30-ին՝ նախագահի նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի նախագահի աշխատակազմը։

Նոր օրենքով կատարելագործվում են Ուկրաինայի ԶՈՒ ու այլ զինված միավորների՝ պահեստազորայիններով համալրման պահանջները հատուկ դրության պայմաններում առանց մոբիլիզացիայի հայտարարման, ինչը թույլ կտա իրականացնել բոլոր տեսակի զորամիավորումների համալրումը արագացված կերպով։

 

Թարգմանությունը՝ Լիլիթի Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել