G7-ի ԱԳ նախարարները 2019-ից ի վեր առաջին անգամ կանցկացնեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը |tert.am|
10:44 - 21 ապրիլի, 2021

G7-ի ԱԳ նախարարները 2019-ից ի վեր առաջին անգամ կանցկացնեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ G7-ի («Մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարները 2019 թվականից ի վեր առաջին անգամ կանցկացնեն իրենց առաջին ոչ առցանց հանդիպումը, հաղորդվում է երկրի կառավարության պաշտոնական էջում։

Երկրի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ մայիսի 3-5-ը Լոնդոնում կայանալիք հանդիպմանն անվտանգության խիստ միջոցառումներ կձեռնարկվեն։

Նրա գրասենյակը հանդիպումը որակել է «միջանձնային դիվանագիտությունը վերակենդանացնելու կարևորագույն հնարավորություն», որի ընթացքում «անդրադարձ կկատարվի կարևորագույն խնդիրներին, մասնավորապես՝ կորոնավիրուսի համավարակին և պատվաստանյութերի հասանելությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել