Եվս 25,415 մլն եվրո՝ համայնքներում սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար. Պապիկյան
16:52 - 20 ապրիլի, 2021

Եվս 25,415 մլն եվրո՝ համայնքներում սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար. Պապիկյան

Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է նոր համաձայնագիր, որով ևս 25,415 մլն եվրո է նախատեսվում համայնքների զարգացման նպատակով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 
 
«Նոր միջոցներ ներգրավելու շնորհիվ ՍՆՏԶ-ի առաջին և երկրորդ բաղադրիչներով հնարավոր կդառնա ֆինանսավորել համայնքային սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լրացուցիչ 55 միկրոծրագիր։
 
Ծրագրի շրջանակում մինչ օրս մի քանի տասնյակ համայնքներում կառուցվել են մանկապարտեզներ, վերանորոգվել են դպրոցներ ու մշակութային օջախներ, արդիականացվել են ոռոգման համակարգեր, կառուցվել են ավտոկայանատեղիներ, տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, միավորված համայնքները վերազինվել են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։
 
Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից»,- գրել է նախարարը:
 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել