Գերմանիան ցանկանում Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. Մերկել |armenpress.am|
16:40 - 20 ապրիլի, 2021

Գերմանիան ցանկանում Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. Մերկել |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան մտադիր Է շարունակել Ռուսաստանի հետ առեւտուրը. այդ կապակցությամբ որոշում Է ընդունվել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը պաշտպանելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տեսակապով ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):

«Ինձ մոտ այն տպավորությունն Է ստեղծվում, որ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում խոսք Է գնում հակամարտության մասին (խողովակաշարի նկատմամբ Եվրոպայի մի քանի երկրների դիրքորոշման վերաբերյալ), որն ավելի մասշտաբային Է եւ վերաբերում Է այն հարցին, թե որքան լայնորեն ենք մենք ցանկանում առեւտուր անել Ռուսաստանի հետ, մասնավորապես, Էներգետիկական ոլորտում: Գերմանիան որոշում Է ընդունել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման մասին»,-ասել Է Մերկելը:

Նա հավելել Է, որ Գերմանիան շարունակում Է պաշտպանել Ուկրաինային՝ որպես Եվրոպա ռուսական գազի տարանցող երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել