ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը տեսանելի է. աշխատատեղերի մեծ պահանջարկ կա. ԲՏԱ նախարարը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին
16:33 - 20 ապրիլի, 2021

ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը տեսանելի է. աշխատատեղերի մեծ պահանջարկ կա. ԲՏԱ նախարարը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
 
Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:
 
ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ, և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է լինել այս բնագավառի զարգացման համար։
 
Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:
 
Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև e-tax, e-police ծառայությունների, ինչպես նաև Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման, ակտիվացման ուղղությամբ:
 
Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ e-judiciary և e-visa ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:
 
Նախարար Հ․ Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում Նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությանը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել