ՔՊ-ն դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության ձևաչափը. Արման Եղոյան |1lurer.am|
11:58 - 20 ապրիլի, 2021

ՔՊ-ն դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության ձևաչափը. Արման Եղոյան |1lurer.am|

1lurer.am: «Վարչապետն ասել է, որ հրաժարականը պետք է լինի ապրիլի վերջին տասնօրյակին, սակայն կոնկրետ օրը չեմ կարող ասել»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

Պատգամավորի խոսքով՝ հրաժարական ներկայացնելուց հետո Փաշինյանը մնալու է որպես վարչապետի պաշտոնակատար:

Եղոյանը չհստակեցրեց՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է դաշինքո՞վ, թե՞ միայնակ: «Այդ հարցը քննարկվում է, դեռ վերջնական եզրակացություն չկա»,- ասաց Եղոյանը: «Կան, բայց անուններ չեմ կարող հրապարակել, դրանք աշխատանքային քննարկումներ են, որ վերաբերում են մեր ներկուսակցական հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել