11 նավ` 21 երկրից. Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները |tert.am|
13:03 - 19 ապրիլի, 2021

11 նավ` 21 երկրից. Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները |tert.am|

tert.am: Այսօր Բալթիկ ծովում սկսվել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Open Spirit ականակիրների ավանդական գարնանային զորավարժությունը, որին մասնակցում է 11 նավ` 21 երկրից:

Զորավարժությունները ղեկավարում են Էստոնիայի ռազմածովային ուժերը, գրում է Delphi-ն՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարարությանը:

«Ամեն տարի անցկացվող Open Spirit գործողությունը լուրջ նշանակություն ունի Բալթիկ ծովի ջրերը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից ի վեր այստեղ կուտակված զինամթերքից մաքրելու, ձկնորսությանը, ծովային ուղիներին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգները նվազեցնելու համար: Բացի այդ, այն նպաստում է Էստոնիայի ռազմածովային ուժերի և զորավարժություններին մասնակցող այլ երկրների համագործակցությանը»,- ասել է ՆԱՏՕ-ի առաջին մշտական ականային էսկադրիլիայի հրամանատար, կապիտան-լեյտենանտ Յան Վայչերսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել