Հույս ունեմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան․ Գևորգ Գորգիսյան |tert.am|
12:25 - 19 ապրիլի, 2021

Հույս ունեմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան․ Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Հույս ունեմ, որ այնքան խելամտություն կունենան, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան, որովհետև, ըստ բոլոր հաշվարկների, Փաշինյանը պետք է ամսի 25-26-ին հրաժարական տա, իսկ դա կնշանակի Ընտրական օրենսգրքի փոփոխություն, երբ վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է, հուսով եմ, որ իրենք այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Հարցին, թե Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի, ի՞նչ ապագա կունենա դիմումը, նա նշեց.

«Եթե հիմա ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն պետք է ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը և այնտեղ 11 հոգուց 7-ը պետք է լինեն իմքայլական, դա նպատակահարմար չէ, վստահ էլ չեմ, որ մենք պաշտոնապես այդ նամակը ստացել ենք: Իսկ մենք առաջարկել էինք պարետետային հանձնաժողով ստեղծել, որը պետք է հավասար մասնաբաժնով բաղկացած լիներ խորհրդարանական ուժերից, ՄԻՊ-ի գրասենյակից, որը մերժվել է: Այն մարդիկ, ովքեր ամբողջ պատերազմի ժամանակ սատարել են վարչապետի բոլոր գործողություններին, որևէ կերպ շահագրգիռ չեն լինելու, որ որևէ խնդիր բացահայտվի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել