Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը |1lurer.am|
10:52 - 19 ապրիլի, 2021

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ էր 103, ձեռնպահ՝ 2 պատգամավոր: 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողն ազատվում է աշխատանքից, մինչդեռ շատ են դեպքերը, երբ ցանկություն կա շարունակելու ծառայությունը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է ըստ զինվորական կոչումների փոփոխել և տարբեր տարիքային սանդղակներ սահմանել պահեստազորի ծառայողների համար, որոնց թույլատրվում է ներգրավվել զինված ուժերում: Համապատասխան տարիքային շեմը միջին հաշվարկով բարձրացվել է 5 տարով: 

Եվ այսպես՝ պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել