Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, թե կանխել են Բելառուսում ծրագրվող հեղաշրջումը
 |azatutyun.am|
15:09 - 18 ապրիլի, 2021

Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, թե կանխել են Բելառուսում ծրագրվող հեղաշրջումը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Բելառուսի Պետանվտանգության կոմիտեյի հետ անցկացված համատեղ գործողության ընթացքում կանխել է Բելառուսում ծրագրվող ռազմական հեղաշրջումը և երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ մահափորձը։

Հեղաշրջման մեջ կասկածվող բելառուս գործիչներից երկուսը ձերբակալվել են Ռուսաստանի մայրաքաղաքում և փոխանցվել պաշտոնական Մինսկին։ Դրանք են ԱՄՆ և Բելառուսի քաղաքացի, փաստաբան Ալեքսանդր Զինկևիչը և քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, որ Լուկաշենկոյի իշխանության առաջին տարիներին զբաղեցրել է նրա մամուլի քարտուղարի պաշտոնը։

Լուկաշենկոյի պնդմամբ՝ «ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը հավանություն էր տվել իմ և իմ որդիների դեմ մահափորձին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել