Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք
 |1lurer.am|
14:50 - 18 ապրիլի, 2021

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք |1lurer.am|

1lurer.am: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք, հաղորդում է Jnews.ge-ն, հղում կատարելով կառավարության stopcov.ge հատուկ կայքին:

Վերջին 24 ժամում անցկացվել է 18 822 թեստ, այստեղից 10 197-ը՝ հակագենի, 8 625-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության ցուցանիշը. օրական՝ 4,35%, վերջին 14 օրը՝ 2,98%, վերջին 7 օրը՝ 3,41%:

Այսօրվա տվյալներով Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 295 358 դեպք: Ապաքինվել է ևս 783 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 280 915:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 939 մարդ:

Երկրում պատվաստվել է 29 184 անձ, պատվաստումների օրական միջին թիվը՝ 1 530 է:

Կարանտինային գոտիներում գտնվում է 310 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 982 պացիենտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել