ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը․ Նաիրա Զոհրաբյան
10:35 - 18 ապրիլի, 2021

ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը․ Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է.

«Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը եւ մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։
 
Մեր ռազմագերիների հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի երեքշաբթի օրը։
Հիմնական քաղաքական ուժերի միջեւ կա կոնսեսուս, որ Ադրբեջանը, չհանձնելով հայ ռազմագերիներին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։

Ադրբեջանի ցինիկ պահվածքը, հայատյաց հայտարարությունները, հայկական զինուժի ռազմավարի ֆաշիստական ցուցահանդեսը վերջապես ստիպեցին միջազգային հանրությանը սթափվել, եւ մենք պիտի անենք առավելագույնը, որ քննարկումների արդյունքը լինի շատ կոնկրետ՝ բոլոր ռազմագերիները օր առաջ պիտի ազատ արձակվեն։
Իհարկե, ադրբեջանական պատվիրակությունն ամեն ինչ անելու է հարցի քննարկումը տապալելու համար, ինչը վստահաբար, այս անգամ չի ստացվի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել