Սահմանային միջադեպերի մասին կամ լավը, կամ` ոչինչ |media.am|
23:17 - 17 ապրիլի, 2021

Սահմանային միջադեպերի մասին կամ լավը, կամ` ոչինչ |media.am|

media.am: Վերջին երկու ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպեր են գրանցվել, որոնք չեն ներառվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ խաղաղապահ զորախմբի պաշտոնական հաղորդագրություններում։ 

Ապրիլի 6-ին, օրինակ, Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական համարանիշով մեքենայի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել էր ArmDaily.am-ը։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատել էր լուրը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Կապան գնալիս՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհահատվածում։ 

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություններում, որտեղ ամփոփվում է հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ մարտավարական իրավիճակը և Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում տիրող իրավիճակը, այս մասին խոսք չի եղել։ Հետաքրքիր է, որ այդ օրվան (ապրիլի 6) վերաբերող հաղորդագրությունը պարզապես չկա, մինչդեռ նախորդող և հաջորդող օրերի հաղորդագրությունները հրապարակվել են։

Նույն օրը ռուսական Wargonzo-ն հաղորդեց, որ 4 ադրբեջանցի զինծառայողներ շրջանցել են Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դուրս եկել դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի՝ տանկով հուշարձանի մոտակայք։ Հրապարակվեց ցուցանակի լուսանկարը, որի վրա զինծառայողները գրառումներ էին արել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին՝ ապրիլի 6-ի տեղեկագրում այս միջադեպի մասին որևէ խոսք չկար։

Մարտի 25-ին միջադեպ էր եղել Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին։ Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոմեքենաներից քարեր էին նետել հայկական մեքենաների ուղղությամբ։ Այս լուրը հաստատել էր Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին՝ մարտի 25-ի տեղեկագրում այս միջադեպի մասին ոչինչ նշված չէ։ Ավելին՝ ըստ դրա խաղաղապահ զորախումբը ապահովել է քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

Շարունակությունը՝ media.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել