Ռաուլ Կաստրոն հայտարարել է Կուբայի կոմկուսի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին |hetq.am|
21:04 - 17 ապրիլի, 2021

Ռաուլ Կաստրոն հայտարարել է Կուբայի կոմկուսի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին |hetq.am|

hetq.am: Կուբայի իշխող կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։ Այդ մասին նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Ելույթ ունենալով Կոմունիստական կուսակցության 8-րդ համագումարում՝ Կաստրոն հայտարարել է, որ գոհ է, որ երկրի ղեկավարումը հանձնում է պատրաստված ղեկավարների, որոնց թվում է Կուբայի նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանելը։ Reuters գործակալությունը, հղում անելով Կուբայի պետական հեռուստատեսությանը, հայտնում է, որ Կաստրոն հաստատել է երկրի նոր ղեկավարությանն իշխանության փոխանցման փաստը։

Ավելի վաղ, արևմտյան մամուլը հայտնել էր, որ 89-ամյա Կաստրոն պատրաստվում է հեռանալ Կուբայի կոմունիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել