Տ․ Խաչատրյանը դիմել է դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով
16:16 - 17 ապրիլի, 2021

Տ․ Խաչատրյանը դիմել է դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» հարթակից։

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:

Հիշեցնենք, որ փետրվրի 24-ին Տիրան Խաչատրյանն ազատվել է  ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Ապրիլի 13-ին կառավարությունը հայտնել է՝ քանի որ ՀՀ նախագահը չի ստորագրել վարչապետի ներկայացրած նախագիծը՝ Արշակ Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ, և այն չի ուղարկել Սահմանադրական դատարան, Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել