ՄԱԿ-ը չի արձագանքել ՌԴ-ի՝ ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին միանալու դիմումներին. Սերգեյ Շոյգու |1lurer.am|
16:03 - 17 ապրիլի, 2021

ՄԱԿ-ը չի արձագանքել ՌԴ-ի՝ ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին միանալու դիմումներին. Սերգեյ Շոյգու |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ը չի արձագանքել Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին միանալու դիմումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նոյեմբերին մենք դիմել էինք ՄԱԿ-ին՝ ականազերծման աշխատանքներին մասնակցելու համար: Ամբողջ տարածքն ականապատված է: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ տուն: Որևէ մեկը եկե՞լ է: Ոչ՛, ոչ ոք»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ ականազերծման աշխատանքներն իրականացնում են միայն ռուս և տեղացի սակրավորները:՝


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել