Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրևներ
14:56 - 17 ապրիլի, 2021

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրևներ

Հայաստանում ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասյին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ի ցերեկը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել