Ճապոնիան մտադիր է ՕԽ-ն անցկացնել՝ անկախ պանդեմիայի ընթացքից |armenpress.am|
12:35 - 17 ապրիլի, 2021

Ճապոնիան մտադիր է ՕԽ-ն անցկացնել՝ անկախ պանդեմիայի ընթացքից |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան մտադիր է Օլիմպիական խաղերն անցկացնել՝ անկախ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքից և հետևանքներից: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան:

Նա շեշտել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացումը համաշխարհային միասնականության խորհրդանիշ կարող է դառնալ: Ճապոնիան շարունակում է մանրակրկտորեն նախապատրաստվել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության: 

2020 թվականի մարտի 24-ին արդեն մեկ անգամ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին: Այս տարի դրանք ծրագրված են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը՝ պահպանելով իրենց անվանումը՝ Տոկիո-2020: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել