Սանկտ Պետերբուրգում ՌԴ քաղաքացուց գաղտնի տեղեկություն ստանալու պահին բերման է ենթարկվել Ռուսաստանում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, այս մասին տեղեկացնում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ):

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սոսոնյուկի գործունեությունը «թշնամական է Ռուսաստանի նկատմամբ ու համատեղելի չէ դիվանագիտական աշխատակցի կարգավիճակի հետ»։