Ռուսաստանի նախագահի օգնականը ներկայացրել է ԱՄՆ դեսպանին ուղղված պատժամիջոցների պատասխանը
18:20 - 16 ապրիլի, 2021

Ռուսաստանի նախագահի օգնականը ներկայացրել է ԱՄՆ դեսպանին ուղղված պատժամիջոցների պատասխանը

ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո Վլադիմիր Պուտինի օգնական Յուրիի Ուշակովը Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանին է ներկայացրել Ռուսաստանի պատասխան միջոցառումները։ Այդ մասին այսօր տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

 «Նոր որոշումներին համապատասխան՝ ՌԴ նախագահի օգնական Յուրիի Ուշակովը ուրբաթ օրը հրավիրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին ու ներկայացրել ռուսական կողմի պատասխան միջոցառումները, որոնք հաջորդել են նախօրեին ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցներին», - ասել է Պեսկովը։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել