Բելառուսը ջանքեր է գործադրում նպաստելու Ադրբեջանի՝ ԵՏՄ-ի ու Մաքսային միության հետ ավելի սերտ համագործացությանը |factor.am|
16:09 - 16 ապրիլի, 2021

Բելառուսը ջանքեր է գործադրում նպաստելու Ադրբեջանի՝ ԵՏՄ-ի ու Մաքսային միության հետ ավելի սերտ համագործացությանը |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահի այցը Ադրբեջան դառնալու է վերջին տարիներին ամենաարդյունավետներից մեկը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Նեկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը։ Բելտա-ի փոխանցմամբ՝ նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև բոլոր ուղղություններում կլինի համագործակցության ակտիվ զարգացում ու ուշադրություն հրավիրել բանակցությունների 3 նոր ասպեկտների վրա, որում շեշտվում է նաև Ադրբեջանի սերտ համագործակցությունը ԵՏՄ-ի հետ։

«Առաջինը՝ Ադրբեջանը բելառուսական կողմին հրավիրում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնման ծրագրերին։ Եվ դա արվելու է եզակի ագրոարդյունաբերական համալիրներ ստեղծելու բելառուսական փորձի վրա, որն իրեն լավ է դրևորել, ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում»,- ասել է խորհրդարանականը։ Հաջորդ ասպեկտը, ըստ նրա, Բելառուսի ջանքերն են, որոնք նպաստելու են Ադրբեջանի՝ ԵՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը։ «Երկրորդ տարրը՝ Բելառուսի ջանքերն են Ադրբեջանին ներգրավելու Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցության։

Անկասկած, մոտակա ամիսներին մենք կտեսնենք Ադրբեջանի առավել հագեցած աշխատանքը ԵՏՄ-ի ու Մաքսային միության հարթակներում»,- ասել է Սավինիխը։ Բացի այդ, նա նաև խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկից՝ Բելառուսի հնարավոր մասնակցության մասին, Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարաձայնությունների հարթեցման ու փոխգործակցության ամրապնդման գործում։

«Սա կարևոր նոր տարր է։ Բելառուսը, որպես պետություն՝ խաղաղասիրական արտաքին քաղաքականությամբ, որը կառուցում է իր հարաբերությունները գործընկերների հետ բարիդրացիության ու փոխըմբռնման վրա, գործնականում կարող է նշնակալի ներդրում ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների զարգացման գործում, որն էլ, ի վերջո, կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության հիմքը»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ օրերս ռուսական ՌԲԿ գործակալությունը հայտնել էր, որ ԵՏՄ երկրները քննարկում են Կազանում ապրիլի 29-30-ը կայանալիք միջակառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության մասնակցության հարցը։ Այս լուրը հաստատել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան՝ նշելով, որ հրավիրվել են Ադրբեջանն ու Տաջիկստանը, եվ հիմա ԵՏՄ երկրները քննարկում են այդ հարցը։ Ի դեպ, այս երկրների մասնակցության համար պահանջվում է անդամ բոլոր պետությունների համաձայնությունը։ Առայժմ հայտնի չէ՝ կտա՞ Հայաստանն իր համաձայնությունը, թե՝ ոչ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել