Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վերցրած տղամարդուն |armenpress.am|
15:31 - 16 ապրիլի, 2021

Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վերցրած տղամարդուն |armenpress.am|

armenpress.am: Տղամարդը, որն ապրիլի 16-ին Թբիլիսիում ավազակային հարձակում Է գործել Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա եւ պատանդներ պահել, ձերբակալված Է: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն:

«Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հարձակվողը ձերբակալված Է: Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել: Բոլոր պատանդները գտնվում են անվտանգ վայրում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել