Անկասկած, առաջիկա ամիսներին ԵԱՏՄ-ի և Մաքսային միության հարթակներում կտեսնենք Ադրբեջանի ավելի սերտ աշխատանքը. բելառուսցի պաշտոնյա |tert.am|
14:04 - 16 ապրիլի, 2021

Անկասկած, առաջիկա ամիսներին ԵԱՏՄ-ի և Մաքսային միության հարթակներում կտեսնենք Ադրբեջանի ավելի սերտ աշխատանքը. բելառուսցի պաշտոնյա |tert.am|

tert.am: Մոտ ապագայում մենք կտեսնենք Ադրբեջանի և Բելառուսի միջև փոխգործակցության ակտիվ զարգացում բոլոր ուղղություններով: Այս մասին «Սովետսկայա Բելառուսիա» թերթի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը՝ խոսելով երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի մասին, գրում է «Բելտա»-ն: 

«Ըստ իս՝ Բելառուսի նախագահի այցը Բաքու, կլինի վերջին տարիների ամենաբարձր մակարդակի ամենաարդյունավետ այցերից մեկը: Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք փոխգործակցության ակտիվ զարգացում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արդյունաբերական համագործակցության, գիտության և կրթության տեսանկյունից: Էլեկտրական տրանսպորտի զարգացման ուղղությամբ համատեղ գործողությունները կավելանան մեր համագործակցության արդեն հաստատված ոլորտներին»,- ասել է նա:

Սավինիխը ուշադրություն է հրավիրել ևս երեք նոր ասպեկտի վրա, որոնք հնչել են բանակցությունների ընթացքում:

«Նախ, Ադրբեջանը բելառուսական կողմին հրավիրել է մասնակցել Ղարաբաղի վերականգնման ծրագրերին: Ավելին, դա կարվի ագրոարդյունաբերական համալիրների ստեղծման բելառուսական եզակի փորձի հիման վրա, որն ապացուցել է իր արդյունավետությունն ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում:

Երկրորդ տարրը Բելառուսի ջանքերն են՝ Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցության ներգրավելու ուղղությամբ: Անկասկած, առաջիկա ամիսներին մենք ԵԱՏՄ-ի և Մաքսային միության հարթակներում կտեսնենք Ադրբեջանի ավելի սերտ աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել