Էդմոն Մարուքյանը նախկին իշխանություններին առաջարկում է առաջիկա ընտրություններին «մի կողմ քաշվել» |1lurer.am|
12:49 - 16 ապրիլի, 2021

Էդմոն Մարուքյանը նախկին իշխանություններին առաջարկում է առաջիկա ընտրություններին «մի կողմ քաշվել» |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու և ներքաղաքական ճգնաժամը լուծելու միակ հնարավորությունն արտահերթ ընտրություններն են: 

«Եթե ուզում ենք, որ իշխանությունը փոխվի, պետք է կարևոր քայլ անենք: Այս իշխանության էլեկտորատը բաղկացած է երկու սեգմենտից: Մի սեգմենտն այս իշխանության ջատագովն է: Դա մոտավորապես 10-15 տոկոս է: Մնացած մասը՝ 15 տոկոս է, թե 20, անգամ՝ մինչև 30 տոկոս նախկին իշխանության «անտիձայներն են», որ իրենց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին մի բանի համար, որ նախկինները ետ չգան:

Հիմա ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը, որոնք չեն ուզում իշխանությունների վերարտադրությունը, պետք է նրանց զրկել «թիվ մեկ սնուցումից՝ նախկին իշխանության հետ ունեցած կռվից»: «Այդ կռիվը մի կողմ դրեցինք՝ 10-15 տոկոսանոց ուժ է: Մի նորմալ ֆրակցիա կունենան ու վերջ: Եթե չէ՝ կգնա սև ու սպիտակի պայքար»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել