armtimes.com: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:

Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է եւ դրա բովանդակությունը, որոնք, ըստ իրենց գնահատման, պարունակում են զրպարտության հատկանիշներ:

Թե կոնկրետ ինչ զրպարտություն մասին է խոսքը, եւ որքան փոխհատուցում է հայցվորը պահանջում, Մնացականյանը չասաց:

Նշենք, որ մարտի 17-ին Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով անդրադարձել էր «Լոռի» ֆուտբոլայի ակումբի Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը:

Նրա խոսքով՝ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում: Մարուքյանը նշել էր, թե բոլոր ոլորտներում այս իշխանության բերած կադրերը իրենց պահում են ամենավերջին խայտառակ ձեւով:


Շարունակությունը՝ armtimes.com-ում