Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ու Գերմանիայի կանցելր Անգելա Մերկելի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի պաշտոնական կայքից։

Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյաները քննարկել են միջազգային օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ռուսական զորքերի տեղաշարժերը Ղրիմում ու Ուկրաինայի արևելյան սահմանին։

Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։


Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի