Ես և Պուտինը անկեղծ ու հարգալից զրույց ենք ունեցել, երկուսս էլ մեծ պատասխանատվություն ունենք մեր հարաբերությունների և գլոբալ անվտանգության տեսանկյունից. Բայդեն |tert.am|
09:07 - 16 ապրիլի, 2021

Ես և Պուտինը անկեղծ ու հարգալից զրույց ենք ունեցել, երկուսս էլ մեծ պատասխանատվություն ունենք մեր հարաբերությունների և գլոբալ անվտանգության տեսանկյունից. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին զրույցը որակել է որպես անկեղծ և հարգալից, հաղորդում է ТАСС-ը:

«Պուտինի հետ մեր երկրների և մեր անձնական հարաբերությունների բնույթի մասին ենք խոսել: Ես անկեղծ եմ եղել նրա հետ, հարգալից: Զրույցը անկեղծ ու փոխադարձ հարգալից է անցել: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու մեծ տերություններ են, որոնցից վրա էլ գլոբալ անվտանգության համար պատասխանատվությունն է դրված»,- նշել է Բայդենը:

Ըստ նրա՝ անձամբ իրենք մեծ պատասխանատվություն ունեն երկկողմ հարաբերությունների տեսանկյունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել