ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հրամանագիրը
 |1lurer.am|
20:17 - 15 ապրիլի, 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հրամանագիրը |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ, ըստ РИА Новости-ի՝ տեղեկացնում է Սպիտակ տունը:

Հունիսի 14-ից ԱՄՆ ֆինանսական հաստատություններին կարգելվի ՌԴ Կենտրոնական բանկից ու Ֆինանսների նախարարությունից պարտատոմսերի ուղիղ գնում իրականացնել:

Բացի դրանից՝ Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել ռուսական վեց տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք, ինչպես հայտարարված է, «աջակցություն են ցուցաբերում ռուսական հատուկ ծառայությունների կիբեռծրագրին»: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի 32 ընկերություններ ու քաղաքացիներ՝ «ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար»: 

Հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է ՌԴ արտգործնախարարություն: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել