Հաստատվել են 2021/2022 ուստարում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը
 |1lurer.am|
19:19 - 15 ապրիլի, 2021

Հաստատվել են 2021/2022 ուստարում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը |1lurer.am|

1lurer.am: Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Բուհերի մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում կիրականացվի ընդունելություն նոր՝ «Գեոմատիկա» և «Ագրարային ճարտարագիտություն» մասնագիտություններով, «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն» և այլ կրթական ծրագրերով:

2021-2022 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը:

Նախապատվությունը տրվել է ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Ընդհանուր առմամբ, 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել