Կովկասի ապագան մեր երկրները պետք է սահմանեն համատեղ. Զուրաբիշվիլի

 |armenpress.am|
19:07 - 15 ապրիլի, 2021

Կովկասի ապագան մեր երկրները պետք է սահմանեն համատեղ. Զուրաբիշվիլի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագա ներուժը: Այդ մասին հանդիպման արդյունքներն անփոփող հայտարարությունների ժամանակ հայտարարեց Վրաստանի նախագահը՝ ավելացնելով, որ այդ ներուժը հազվագյուտ է տնտեսության առումով, հաշվի առնելով արտաքին դերակատարների հետաքրքրությունը:

«Այս ամենը վկայում է մեր տարածաշրջանի կարևորությունը: Սակայն Կովկասի երկրների դերը վճռական է մնում Կովկասի ապագայի հարցում: Մեր երկրները պետք է համատեղ սահմանեն այն, միևնույն ժամանակ Կովկասն իր տարանցիկ ներուժի նախատեսմամբ միայն բաց տարածաշրջան ենք պատկերացնում:

Կովկասի և Սև ծովի տարանցմամբ, Ասիայի և Եվրոպայի ուղղությամբ զանգվածային նախագծերի իրականացումը պահանջում է բոլորի ու մասնավորապես գլխավոր դերակատարներից մեկի՝ Եվրամիության ակտիվ մասնակցությունն այլ շահագրգիռ կողմերի հետ»,-ասաց Զուրաբիշվիլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել