Օ․ Գասպարյանի հանդեպ քրգործ չի հարուցվել կեղծիքի համար․ հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը․ Ն․ Զոհրաբյան |tert.am|
13:30 - 15 ապրիլի, 2021

Օ․ Գասպարյանի հանդեպ քրգործ չի հարուցվել կեղծիքի համար․ հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը․ Ն․ Զոհրաբյան |tert.am|

tert.am: Մենք վերջին շրջանում կառավարության բերած նախագծերի քննարկումներին չենք մասնակցում, մասնակցում ենք միայն այն նախագծերի քննարկումներին, որոնք նպատակահարմար ենք համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ «Բարգավաճ Հայաստանը» ԱԺ նիստերին չի մասնակցում։

«Երկրում, օրինակ, հարկային օրենսգրքի կամ ջրային օրենսգրքի «բոլտին կամ շուռուփին» վերաբերող քննարկումները էական չեն, և շատ ավելի կարևոր օրակարգ կա, որ այս հարթակում պետք է քննարկվի, ինչը, ցավոք, չի քննարկվում։ Ինձ համար ոչ  միայն հասկանալի չէ, այլև մերժելի է այն ամենը, ինչ անում է այս քաղաքական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-ասաց նա՝ նշելով, թե երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց նախընտրական քարոզարշավին և փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել այն բոլոր հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու են իրեն։

«Իրեն հարցնելու էին՝ եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել էր, որ մեր ռեսուրսները բավարար չեն, և մենք ունենալու ենք բանակցային շատ ավելի վատ իրավիճակ, և պատերազմը պետք է կանգնեցնել, ինչո՞ւ չեն կանգնեցրել։ Իրեն թվաց, թե կանխեց բոլոր այդ հարցերը, որ խնդրահարույց են լինելու քարոզարշավի ժամանակ։ Նա իր հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ նշելով նաև, թե դեռևս դեկտեմբերին տված հարցազրույցում Փաշինյանը չի հերքել, որ Գասպարյանը նման բան է ասել պատերազմի 4-րդ օրը, ավելին՝ հաստատել է։

Դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է՝ կարող է ԱԽ նիստից ձայնագրություն հրապարակել, պատգամավորն արձագանքեց, որ եթե այդ ձայնագրությունը հրապարակվի, լինելու է մոնտաժված։
«Եթե Գասպարյանը 1,5 ամիս առաջ նման հայտարարություն է արել, և հենց այդ ժամանակ նրա հանդեպ քրեական գործ չի հարուցվել ապատեղեկատվություն տարածելու համար, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը»,-ասաց նա՝ նշելով, թե այդպիսով իշխանությունն իրեն դնում է փակուղային վիճակում։

Անդրադառնալով ԱԺ-ում իմքայլականների ծափահարություններին և պարզաբանումներին, թե ՀՀ-ի ու Արցախի համար են ծափահարել, Զոհրաբյանն արձագանքեց, թե նրանք Արցախի ու Հայաստանի ապագայի համար պետք է մտածեին այն ժամանակ, երբ քանիցս եղել է հնարավորություն՝ տարածքային ու մարդկային ավելի նվազ կորուստներով կանգնեցնել պատերազմը, բայց չեն արել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել