Բայդենի և Պուտինի հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել. Սպիտակ տուն

 |armenpress.am|
22:07 - 14 ապրիլի, 2021

Բայդենի և Պուտինի հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել. Սպիտակ տուն |armenpress.am|

armenpress.am:  Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

«Նախագահ Բայդենի մոտ երեկ կառուցողական հեռախոսազրույց է ստացվել Վլադիմիր Պուտինի հետ»,- նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել